Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդները գաղափար անգամ չունեն երիտասարդական կազմակերպությունների մասին


«Երիտակ» երիտասարդական հասարակական կազմակերպության համանախագահ Ալեքսանդր Հակոբյանը պնդում է, որ իրենք անընդհատ աշխատում են, նորանոր ծրագրեր են իրականացնում: Մասնավորապես` փորձում են Հայաստանը ներկայացնել արտասահմանում կազմակերպվող ամենատարբեր համաժողովներում, իսկ իրենց նախագծերի մասին տեղեկացնում են բոլոր բուհերի ուսխորհուրդներին: Եվ եթե այդքանից հետո նրանք չեն ցանկանում մասնակցել, ուրեմն հենց ուսանողները հետաքրքված չեն:

«Նրանք, ում հետաքրքրում են նման նախաձեռնությունները, անպայման գտնում են մեզ», - ասում է Ալեքսանդրը:

Իրավաբան Գեւորգ Գյոզալյանի խոսքով, յուրաքանչյուր անձ, ով ունի որոշակի գաղափարախոսություն, կարող է մի օր արթնանալ եւ ստեղծել սեփական հասարակական կազմակերպությունը. միայն պետք է ունենալ կանոնադրություն, նշել, թե հատկապես որ ոլորտն է քեզ հետաքրքրում եւ ուղղակի գրանցվել պետական ռեգիստրում:

«Այսօր մեզ շատ են հանդիպում այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք չեն գործում: Դրանք ուղղակի գրանցվում են ինչ-որ մեկի տան վրա եւ զբաղվում «գրանտակերությամբ»: Սակայն պետք է հիշել, որ հասարակական կազմակերպությունները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են», - նշում է Գեւորգ Գյոզալյանը:

Երիտասարդները հիմնականում դժգոհում են, որ չկան այնպիսի կազմակերպություններ, որոնք առանց որոշակի շահույթ հետապնդելու ինչ-որ ծրագրեր իրականացնեն իրենց համար, եթե ինչ-որ բան էլ կազմակերպում են, դա անում են բացառապես իրենց ծանոթների շրջանակներում:

Մյուս կողմից, «Մաքս Լիբերթի»-֊ի հարցումները ցույց են տալիս, որ մեր ուսանողներն էլ չգիտեն, թե կոնկրետ ինչ ծրագրերի կցանկանային մասնակցել:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG