Մատչելիության հղումներ

Արդյո՞ք արտասահմանցիները հավանում են հայկական ուտեստները


Հայաստանում այսօր շատ են արտասահմանցի ուսանողները: Նրանք հիմնականում Հնդկաստանից եւ Իրանից են: «Մաքս Լիբերթի»-֊ին տված հարցազրույցներից պարզվեց, որ ուսանողները շատ լավ գիտեն տժվժիկի, սպասի, խորովածի եւ ղավուրմայի մասին:

Այնուամենայնիվ, արտասահմանցի ուսանողներից շատերը այստեղ սեփական երկրի ճաշատեսակներն են պատրաստում: Հայկական ուտեստներ սիրում եւ ուտում են միայն դրսում:

23֊-ամյա Ալի Քյարիմին իրանցի է: Հայաստանում ապրում է արդեն 5 տարի: Սակայն հայկական որեւէ ճաշատեսակ դեռ չի փորձել:
Իսկ 22-ամյա հնդիկ Անդի Ռային խոստովանեց, որ ինքն այստեղ հիմնականում սնվում է կաթնեղենով ու մրգերով:

Իրանցի եւ հնդիկ ուսանողներից շատերի կարծիքով էլ՝ մեր ճաշատեսակները շատ համեղ են: Պարզապես իրենք ավելի սուր համերի են սովոր: Հնդկուհի Գորոն խոստացավ, որ կսովորի գաթա թխել ու անպայման կհյուրասիրի իր ազգակիցներին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG