Մատչելիության հղումներ

Աշխարհի հրաշալիքների նոր յոթնյակ


«Դասական» 7 հրաշալիքներից պահպանվել է միայն Քեոփսի բուրգը, հետեւաբար «Նոր 7 հրաշալիքներ» նախագծի հեղինակները որոշել են մոլորակի զարմանահրաշ վայրերի նոր յոթնյակ կազմել:

Հրաշալիքի կոչմանը կարող են հավակնել միայն մինչեւ 2000 թվականը կառուցված կամ բացված հուշարձանները: 200 նախնական թեկնածու-հուշարձաններից վերջնական ցուցակում է հայտնվել 21 պատմական հուշարձան:

Ռուսաստանն այդ ցանկում ունի 1 հուշարձան՝ մոսկովյան Կրեմլը: 7 նոր հրաշալիքների շարքում կարող է հայտնվել նաեւ Թուրքիայի Սուրբ Սոֆիայի տաճարը: Հայաստանի ոչ մի հուշարձան ընդգրկված չէ հրաշալիքի հավակնորդ հուշարձանների շարքում:

«Նոր 7 հրաշալիքներ» շվեյցարական հիմնադրամի ինտերնետային կայքում արդեն շուրջ 20 միլիոն մարդ է քվեարկել, նրանց մեծ մասը՝ Թաջ Մահալի (Հնդկաստան), Մեծ պարսպի (Չինաստան) եւ ինկերի հնագույն քաղաք Մաչու Պիկչուի (Պերու) օգտին:

Քվեարկության վերջնական արդյունքները հրապարակայնորեն կհայտարարվեն 2007 թվականի 7-րդ ամսվա 7-րդ օրը՝ հուլիսի 7-ին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG