Մատչելիության հղումներ

logo-print
«Թալեաթ փաշա» կոմիտեի եւ Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախաձեռնությամբ շաբաթ օրը Փարիզի Բաստիլի հրապարակում տեղի է ունենալու բողոքի ցույց՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի դեմ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ուրացման համար:

Ինչպես հաղորդում է Աթենքի «Հայաստան» լրատուն, բողոքի ցույցին մասնակցելու է նաեւ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինջեքը:

Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը հայտնի է իր ծայրահեղ ազգայնական հայացքներով: Թուրքական սփյուռքում այս կուսակցությունը սերտ համագործակցության մեջ է թուրքական ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG