Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտի. «Ֆրանսիայի օրինակը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել ԵԱՀԿ-ի անդամ պետությունների համար»


ԵԱՀԿ֊-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրինագծի հաստատումը Ֆրանսիայի Սենատում կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել ԵԱՀԿ-ի անդամ մյուս պետությունների համար:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին հասցեագրված նամակում Հարաշտին գրում է.֊ - «Ես հասկանում եմ Ազգային ժողովի այն անդամների մարդասիրական մղումները, ովքեր հավանություն տվեցին օրինագծին: Այնուամենայնիվ, օրենքի ընդունումը տեղիք է տալիս լուրջ մտահոգության՝ արտահայտվելու ազատության միջազգային չափանիշների առնչությամբ»:

«Թե ցեղասպանության մասին հայտարարությունների քրեականացումը, թե պատժի խստությունը կարող են խախտել խոսքի ազատության իրավունքը Ֆրանսիայում»,֊ - կարծիք է հայտնել Միկլոշ Հարաշտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG