Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը դատապարտեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող ֆրանսիական օրինագիծը


Թուրքիայի խորհրդարանը երեկ դատապարտեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը, որը պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

«Զարմանալի է տեսնել Ֆրանսիային վճիռ կայացնողի դերում, երբ խոսքը Թուրքիայի հետ առնչվող պատմական միջադեպերի մասին է: Մինչդեռ նույն երկիրը հորդորում է ամեն ինչ պատմաբանների դատին թողնել, երբ խոսքը իր գործողությունների մասին է, որոնք հանգեցրել են մեկ միլիոնից ավելի մարդկանց սպանությանը Ալժիրում, Հնդկաչինում, Մադագասկարում եւ որոշ աֆրիկյան պետություններում»,֊ - ասված է Թուրքիայի խորհրդարանի հայտարարության մեջ:

«Ակնհայտ է, որ այս օրենքի ընդունումը անդառնալի վնաս կհասցնի Թուրքիայի եւ Ֆրանսիայի քաղաքական, տնտեսական եւ ռազմական կապերին»,֊ - գտնում են թուրք պատգամավորները:

«Հայաստանի կողմից բանեցվող լոբբիստական ջանքերը Ֆրանսիայում եւ այլ երկրներում եւ թուրք ազգի իրավունքների ու արժանապատվության դեմ ուղղված նրա թշնամական քաղաքականությունը թանկ են նստելու այդ երկրների վրա»,֊ -կարծիք են հայտնել Թուրքիայի խորհրդարանի անդամները:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ելույթ ունենալով խորհրդարանում` Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հավաստիացրել է, որ կառավարությունը կքննարկի բոլոր միջոցները՝ կանխելու օրինագծի հաստատումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG