Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը հաստատել է ծխելու դեմ օրենքը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հաստատել է սեպտեմբերին երկրի խորհրդարանի ընդունած օրենքը ծխելու դեմ, որն ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում:

Ըստ օրենքի, ծխելն արգելվում է հանրային վայրերում եւ հասարակական տրանսպորտում: Օրինազանցները կտուգանվեն 5,5-11 դոլարով:

IRNA գործակալության փոխանցմամբ, արգելվում են նաեւ ծխախոտի գովազդը, ծխելու ուղղակի կամ անուղղակի խրախուսումը:

18 տարեկանից ցածր անձանց ծխախոտ վաճառելու դեպքում կառգրավվի տվյալ վաճառողի ծխախոտային ամբողջ ապրանքը եւ դրամական տուգանք կնշանակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG