Մատչելիության հղումներ

Կիրսան Իլյումժինով. «Հայաստանի շախմատի հավաքականը չորրորդն է 165 երկրների ռեյտինգային ցուցակում»


Հայաստանի շախմատի հավաքականը չորրորդն է աշխարհի 165 երկրների ռեյտինգային ցուցակում: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Կիրսան Իլյումժինովը:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ ասել է, որ «Հայաստանի շախմատիստների վերջին շրջանի միմյանց հաջորդող հաղթանակները ոգեւորիչ օրինակ են դարձել շատերի համար, եւ մեծացել է ձգտումը դեպի շախմատը»:

Իլյումժինովը Երեւանում է գտնվում մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով: Չեմպիոնի կոչումը Երեւանում նվաճել է հայաստանցի Զավեն Անդրեասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG