Մատչելիության հղումներ

Ամերիկան սպասում է իր 300֊-միլիոներորդ բնակչի լույս աշխարհ գալուն


Ամերիկայի Միացյալ Նահանգները սպասում է իր 300֊-միլիոներորդ բնակչի լույս աշխարհ գալուն, ինչը, ըստ կանխատեսումների, տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 16:46-֊ին:

ԱՄՆ-֊ի բնակչությունը տարեկան ավելանում է 2,8 միլիոնով: Բնակչության աճի 40 տոկոսը՝ ներգաղթի հաշվին է:

ԱՄՆ֊-ի Մարդահամարների բյուրոյի տվյալներով՝ 7 վայրկյանը մեկ երկրում երեխա է ծնվում, 13 վայրկյանը մեկ՝ մարդ է մահանում: Այսպիսով, ինչպես փաստում է «Ասոշիեյթեդ փրես»֊-ը, 11 վայրկյանը մեկ երեւան է գալիս նոր ամերիկացի:

Սակայն շատ փորձագետներ կասկածում են Մարդահամարների բյուրոյի հաշվարկների ճշտությանը, քանզի հայտնի է, որ ԱՄՆ֊-ում միլիոնավոր անօրինական ներգաղթողներ են բնակվում, որոնք որեւէ տեղ գրանցված չեն:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG