Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան ծագումով ադրբեջանցիները փորձում են միավորվել


Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հավվա Մամեդովան, ղարաբաղյան ծագում ունեցող ադրբեջանցիները միություն են ստեղծել, որը գրանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունում:

Նրա կարծիքով, ղարաբաղյան ծագումով ադրբեջանցիները, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, պետք է միավորվեն եւ մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացման գործընթացին:

«Եթե որեւէ երկրում 3 հայ է ապրում, նրանք անպայման միավորվում ու իրենց կազմակերպությունն են ստեղծում: Ժամանակն է, որ ղարաբաղյան ծագումով ադրբեջանցիներն էլ միավորվեն եւ բոլոր երկրներում բարձրացնեն Ղարաբաղի հարցը»,֊ - ասել է Մամեդովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG