Մատչելիության հղումներ

logo-print

Կարեն Ճշմարիտյան. «Տեղական արտադրությունը Հայաստանում չի կրճատվել»


«Տեղական արտադրությունը Հայաստանում չի կրճատվել: Միայն՝ ադամանդագործության ոլորտում, դա էլ դոլարի փոխարժեքի անկման արդյունքում չի եղել», - երկուշաբթի օրը ասաց Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրակա՞ն են հրապարակված որոշ հայտարարություններ, որ դոլարի փոխարժեքի անկման հետեւանքով տեղական արտադրության 30-40 տոկոսով կրճատվել է:

«Վնաս, տեղական արտադրողին, իհարկե, [փոխարժեքի անկումը] հասցրել է, բայց վնասի պատճառը հենց արժեվորումը չէ», - շարունակեց նախարարը: - «Ես կարծում եմ, որ ավելի շատ [վնաս է հասցրել] կառավարման անարդյունավետությունը՝ մեկ, երկրորդ՝ որոշակի ապրանքների գծով մրցունակության դեռեւս ոչ լրիվ կազմակերպված դաշտը»:

Տրիկոտաժի արտադրությամբ ու արտահանությամբ զբաղվող «Տոսպ» ընկերության նախագահ Սուրեն Բեկիրսկին նույն առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դրամի արժեքավորման արդյունքում, որպես տեղական արտադրող՝ միանշանակ շահում եմ, որպես արտահանող՝ տուժում եմ կրկնակի»:

Հարցին, թե կարո՞ղ է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ որոշի ընդհանրապես փակել իր արտադրությունը Հայաստանում, Բեկիրսկին պատասխանեց. - «Ամեն ինչ բնականոն գնում է այդ ուղղությամբ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG