Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը դժգոհում է «Ընտրական համակարգերի կենտրոն» կազմակերպությունից


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր դժգոհություն է հայտնել «Ընտրական համակարգերի կենտրոն» կազմակերպությունից, որը ԱԺՄ առաջնորդի անունը հանել է իր էլեկտրոնային կայքում անցկացվող նախագահի թեկնածուների վարկանիշային քվեարկությունից:

«Այս ամիսների ընթացքում ընտրողների քվեարկության արդյունքում՝ կայուն ձեւով ձայների քանակով միշտ առաջին հորիզոնականում եմ եղել եւ երկու անգամ ավելի քվե եմ ունեցել երկրորդ տեղը զբաղեցրած փոփոխվող թեկնածուներից»,֊ -ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ:

Անցած շաբաթ ընդդիմադիր գործչի անունը հանվել էր վարկանիշային քվեարկությունից՝ համախոհների կողմից «ոչ կոռեկտ քվեարկություն իրականացնելու» պատճառաբանությամբ:

«Կազմակերպության նմանօրինակ հայտարարությունն ու կողմնակալ դատավորի կեցվածք ընդունելը հակասում է ինտերնետային կայքի գործունեության ընդունված միջազգային սկզբունքներին, եւ նշանակում՝ կասկածի տակ դնել ու ոտնահարել հազարավոր ընտրողների իրավունքները, նաեւ վիրավորել այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են իմ օգտին»,֊ - գտնում է Վազգեն Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG