Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանվել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գործերի կառավարիչը


Մոսկվայում իր բնակարանում սպանվել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գործերի կառավարիչ Անատոլի Վորոնինը:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են Մոսկվայի դատախազությունում, հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ:

Պատահարի հանգամանքների մասին առայժմ չի հաղորդվում:

Ըստ իրավապահ մարմիններում «Նովոստի» գործակալության աղբյուրի, Վորոնինը զոհվել է կոկորդին դանակով հասցված հարվածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG