Մատչելիության հղումներ

Օլի Ռեն. «Թուրքերը պարտավոր են Կիպրոսի հարցում փոխզիջման գնալ»


Այսօր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն ասել են, որ սպառվում է ժամանակը, որը տրվել էր Թուրքիային Կիպրոսի հետ օդային եւ ծովային բնականոն կապը վերականգնելու համար: Այլապես, ըստ եվրոպացիների, կարող են ընդհատվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները:

Լյուքսեմբուրգից ստացված հաղորդագրության համաձայն,
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար 0լի Ռենն ասել է, որ «թուրքերը պարտավոր են այս նուրբ խնդրում փոխզիջման գնալ»:

«Սա առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում լուծում գտնելու վերջին հնարավորությունն է», - ասել է Ռենը` հավելելով, թե նման հնարավորություն «երկար տարիներ չի լինի»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG