Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները հայ բռնցքամարտիկի անվտանգության երաշխիքներ չեն տվել


Երեկ Բաքվում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի գավաթի երրորդ թիմային մրցաշարին մասնակցող Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկված չէ Եվրոպայի այս տարվա չեմպիոն Դավիթ Հայրապետյանը:

«Սովետսկի սպորտ» թերթի փոխանցմամբ, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը պարզաբանել է, որ ադրբեջանական կողմը հայ մարզիկի անվտանգության երաշխիքներ չի տվել:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Աֆրիկայի միացյալ թիմը, Չինաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Կուբայի եւ Ադրբեջանի հավաքականները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG