Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանը Ֆրանսիայում կմասնակցի Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկի միջոցառումներին


Հայաստանի վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիա՝ Հայաստանի անկախության 15-ամյակին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը եւ պատվիրակության անդամները վաղը կմասնակցեն Ֆրանսիայի Սենատում կայանալիք Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսին, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, ինչպես նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի անունից Հայաստանի վարչապետի պատվին կազմակերպվելիք ընդունելություններին:

Հոկտեմբերի 18-ին նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի ելույթը Փարիզի «Գարնիե» օպերային թատրոնում տեղի ունենալիք՝ Հայաստանի ազգային տոնին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված հանդիսությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG