Մատչելիության հղումներ

Ժոզե Բարոզո. «Թուրքիան Եվրամիության անդամ կարող է դառնալ 20 տարուց ոչ շուտ»


Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը հետաձգվում է եւ կարող է տեւել մոտ 20 տարի:

Բարոզոն, որը մասնակցում է Լոնդոնում տեղի ունեցող միջազգային մի համաժողովի, ասել է.֊ - «Մենք մտահոգված ենք, որ Թուրքիան չի շտապում բարեփոխումներ իրականացնել»:

Նրա վկայությամբ, Բրյուսելին հիասթափեցրել է հատկապես այն փաստը, որ Անկարան չի կատարում իր պարտավորությունները խոսքի ազատության ապահովման եւ զինվորականների նկատմամբ քաղաքացիական անձանց վերահսկողության հարցերում:

Արդյունքում, փաստել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրահանձնաժողովում գտնում են, որ Թուրքիան 2025 թվականից շուտ չի մտնի Եվրամիություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG