ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների խորհրդարանականները կիրակի օրը հրաժարվել են Ռուսաստանի հետ առճակատման հարցում սատարել Վրաստանին՝ հայտարարելով, թե «ձմռան շեմին պետք է ավելի շուտ տնտեսական խնդիրներ լուծել, քան քաղաքական»:
Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրների խորհրդարանականների՝ Քիշնեւում կայացած հանդիպմանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիրներին կոչ է արել համատեղ հայտարարություն ընդունել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ներկայիս լարվածության կապակցությամբ:
Ռուս-վրացական հարաբերություններում լարվածությունն առաջացել է Վրաստանում լրտեսության մեղադրանքով ռուս զինծառայողների ձերբակալությունից հետո: Չնայած Վրաստանը ազատ է արձակել ռուս զինծառայողներին, այդուհանդերձ, հարաբերությունները մնում են լարված:
«Մենք ձեզ հետ ենք: Բայց այժմ, երբ առջեւում ձմեռ է եւ տնտեսական իրավիճակը բարդ է, պետք է աշխատենք տնտեսական խնդիրների վրա եւ խթանենք մեր պետությունների միջեւ համագործակցությունը, այլ ոչ թե հայտարարություններ անենք», - ասել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը եւ Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Ադամ Մարտինյուկը նույնպես շեշտել են, թե «ՎՈՒԱՄ-ի երկրները, առաջին հերթին, պետք է ընդլայնեն առեւտրական եւ տնտեսական կապերը»: