Մատչելիության հղումներ

Ի՞նչ է պետք դայակ դառնալու համար


Շատ երիտասարդ ծնողներ չեն հասցնում խնամել իրենց երեխային, լիարժեք զբաղվել նրա դաստիարակությամբ ու երկար ժամանակ անցկացնել նրա հետ: Որոշ ծնողներ կարծում են, որ երեխայի համար մանկապարտեզ հաճախելն ավելի գերադասելի է, քան՝ դայակ վարձելը: Ոմանք էլ հակառակ կարծիքի են:

Հոգեբան, գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանի խոսքերով, ցանկալի է, որ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվի մայրը:

«Երեխան մինչեւ 3 տարեկան հասակը ունի անգիտակցական մանկություն՝ հիշողությունները շատ դրվագային են եւ կցկտուր: Այդ տարիքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները կարող են մխրճվել եւ հիմնավոր կերպով մնալ երեխայի հոգեկան աշխարհում՝ որպես տրավմատիկ իրադարձություններ», - նշում է Խաչատուր Գասպարյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG