Մատչելիության հղումներ

Ե՞րբ եք վերջին անգամ օգտվել ուսանողական տոմսերից


Մինչդեռ մեր երիտասարդներին դրանք բուհ մտնելու համար էլ պետք չեն գալիս, քանի որ վերջին շրջանում քչերը նկատած կլինեն, որ գոնե մի ուսանող բուհ մտնելուց առաջ ցույց տա կամ հսկիչները նրանից պահանջեն: Ակնհայտ է, որ երիտասարդները դժգոհում են, թե իրենք ոչ հասարակական տրանսպորտից են անվճար կամ զեղչով օգտվում, ոչ ժամանցային վայրերից եւ ոչ էլ գրախանութներից:

Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի քաղաքացի Կարինե Սողոյանը Հայաստանում ընդամենը չորս տարի է, ինչ սովորում է Ֆրանսիական համալսարանում: Նրա վկայությամբ՝ երբ Ռուսաստանում բուհ են ընդունվում, ղեկավարությունը առաջին իսկ շաբաթվանից ուսանողին տրամադրում է մի բրոշյուր, որի մեջ գրված է, թե ուսանողն իր տոմսով ո՞ր հաստատություններից կարող է անվճար կամ հատուկ նախատեսված զեղչերից օգտվել, այնտեղ նույնիսկ բուֆետն է անվճար:

«Տոմսի շնորհիվ անվճար օգտվում ենք ամենատարբեր բժշկական կենտրոններից, օդանավի տոմս գնելիս օգտվում ենք ճկուն զեղչային համակարգերից, նույնիսկ մեքենա կամ անշարժ գույք ձեռք բերելիս ուսանողն ունի մի շարք արտոնություններ», - ասում է Կարինեն:

Լիլյա Բաղդասարյանը՝ Թեհրանից, հայտնեց, որ Իրանում, ինչպես եւ այստեղ, ուսանողները իրենց տոմսերի շնորհիվ կարող են անվճար օգտվել միայն գրադարաններից, սակայն այնտեղ բուհ կամ դպրոց ոտք դնելու պահից երիտասարդները ստանում են բժշկական ապահովագրություն, ինչը շատ կարեւոր է:

«Եթե ուսանողը կամ աշակերտը ուսումնական հաստատությունում ընկնում եւ վնասում են իրենց կամ ուղղակի վատ են զգում, իրենք պարտավոր չեն վճարել բուժման համար, քանի որ բոլոր ծախսերը հոգում է հաստատությունը», - նշում է Լիլյան:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG