Մատչելիության հղումներ

Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվեց բանգլադեշցի Մուհամադ Յունուսին


Այս տարվա Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է բանգլադեշցի Մուհամադ Յունուսին եւ նրա հիմնած բանկին:

Նոբելյան կոմիտեն նշել է, որ 30 տարի առաջ Մուհամադ Յունուսը հիմնել է «Գրամին» բանկը, որն սկսել է վարկեր տրամադրել աղքատներին` չունենալով դրանց վերադարձման որեւէ երաշխիք: Դա օգնել է միլիոնավոր մարդկանց ոչ միայն Բանգլադեշում, այլեւ ողջ աշխարհում հաղթահարել աղքատությունը:

Խաղաղության Նոբելյան մրցանակին այս տարի հավակնում էր 191 թեկնածու:

1 միլիոն 360 հազար դոլար մրցանակային գումարը հավասարապես կբաշխվի Յունուսին եւ նրա հիմնած բանկի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG