Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի արտգործնախարարությունը «տարակուսանքով եւ անհանգստությամբ» է ընկալել քվեարկությունը Ֆրանսիայի Ազգային ժողովում


Ադրբեջանի արտգործնախարարությունը «մեծ տարակուսանքով եւ անհանգստությամբ» է ընկալել Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ սահմանող օրենքի քվեարկությունը Ֆրանսիայի Ազգային ժողովում:

«Ցավոք, Հայաստանը եւ իր սփյուռքը, փոխանակ ներդրում ունենալու խաղաղության եւ կայունության գործում, շարունակում են ծայրաստիճան ապակառուցողական դեր խաղալ տարածաշրջանում առկա իրավիճակում», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, որը ուրբաթ օրը տարածել է «Թրենդ» գործակալությունը: - «Հաշվի առնելով, որ այդ նախաձեռնությունը հետագայում կարող է հաստատվել նաեւ Սենատում, Ֆրանսիայի խորհրդարանին կոչ ենք անում տվյալ հարցին մոտենալ ավելի զգույշ, անկանխակալ եւ հավասարակշռված»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը, «hաշվի առնելով, որ Ֆրանսիայի կառավարությունը համաձայն չէ այդ օրենսդրական ակտին», հույս է հայտնում, որ Սենատը «կկանխի այդ բացասական քայլը՝ լիովին համապատասխան Եվրոպայի այս կարեւոր ռազմավարական տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ փոխադարձ վստահության նոր մթնոլորտի ստեղծմամբ միջազգային հասարակայնության արտահայտած շահագրգռությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG