Մատչելիության հղումներ

Թուրք պաշտոնյաները եւ գրական գործիչները հպարտանում են Օրհան Փամուկի Նոբելյան մրցանակով


Թուրք պաշտոնյաները եւ գրական գործիչները հինգշաբթի օրը հպարտություն եւ հիացմունք են արտահայտել թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհելու կապակցությամբ:

«Մենք շնորհավորում ենք Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ եւ հետագա գրական հաջողություններ ենք մաղթում նրան»,֊ - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: - «Իրականում Թուրքիայի հանրությունը երկար է սպասել, որպեսզի թուրք գրողին Նոբելյան մրցանակի արժանի ճանաչեն»:

«Ուրախ եմ, որ իմ ժամանակակիցներից մեկը Նոբելյան մրցանակի է արժանացել»,֊ - «Ֆրանսպրես»- ֊ին ասել է թուրք հայտնի գրող Բուքեթ Ուզուները` հավելելով. -֊ «Ճակատագրի հեգնանքով Փամուկը մրցանակը ստացել է այն օրը, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է հայտնի օրենքը: Բայց գլխավորն այն է, որ նա, անշուշտ, լավ արձակագիր է»:

Գրող, երգահան, երգիչ, պատգամավոր Զուլֆու Լիվանելին, որը Փամուկի ընկերն է, ասում է.֊ - «Շատ ուրախալի փաստ է, որ թուրքական գրականության ներկայացուցիչը Նոբելյան մրցանակ է ստացել: Մենք չպետք է դա դիտարկենք ներկա քաղաքական մթնոլորտի համատեքստում, այլ դիտենք երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Սա փաստում է այն հանգամանքը, որ գոյություն ունի մի բան, որը կոչվում է թուրքական գրականություն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG