Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը


Այսօր հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիրը:

Նոբելյան կոմիտեն քիչ հետո կհայտարարի, թե ով է վաստակել Խաղաղության մրցանակը: Բոլոր անվանակարգերում հաղթողի անունը որոշվում է Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիայի հատուկ նիստում, բացառությունը Խաղաղության մրցանակն է: Հաղթողին անվանում է 0սլոյում Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված Նոբելյան կոմիտեն: Մրցանակը հանձնում է անձամբ այդ կոմիտեի նախագահ դոկտոր 0լե Դանբոլտ Մյոսը:

Ալֆրեդ Նոբելի օրոք Շվեդիան եւ Նորվեգիան միավորված երկիր էին, սակայն Նորվեգիայի խորհրդարանը միայն ներքին հարցերով է զբաղվել, արտաքին քաղաքականության ասպարեզը վերապահված էր Շվեդիայի կառավարությանը:

Նոբելն ինքը երբեւէ չի պարզաբանել, թե ինչո՞ւ է պահանջել հենց նորվեգացիներին շնորհել խաղաղության մրցանակի տնօրինումը:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե ո՞վ կստանա մրցանակը: Միջազգային մամուլում նշվում են թեկնածուներից մի քանիսի անունները, որոնց թվում են ույգուրների իրավունքների պաշտպան Ռեբիա Կադիիրը, բելառուս այլախոհ Ալես Բելյացկին, ինչպես նաեւ ռուսաստանցի իրավապաշպան Լիդիա 3ուսուպովան, որը, մասնավորապես, հայտնի է Չեչնիայում հալածանքների ենթարկվածներին սատարելու աշխատանքով:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG