Մատչելիության հղումներ

Հազարավոր լիբանանահայեր բողոքել են թուրք խաղաղապահների տեղակայման դեմ


Հազարավոր լիբանանահայեր այսօր Բեյրութում բողոքել են թուրքական խաղաղապահների տեղակայման դեմ: Թուրք խաղաղապահների առաջին խումբը Լիբանան է ժամանել երկու օր առաջ:

«Ֆրանսպրես»֊-ի համաձայն, Բեյրութի կենտրոնում կազմակերպված ցույցին մասնակցել են լիբանանահայ քաղաքական եւ կրոնական գործիչներ, որոնց կարծիքով՝ «թուրքական զորքերի ներկայությունը Լիբանանում վիրավորանք է հայ ժողովրդի հավաքական հիշողությանը»:

«Ցեղասպանություն, կոտորած, տեղահանություն. այսպես է Թուրքիան հասկանում խաղաղությունը», - ազդարարում էր պաստառներից մեկը:

Ցուցարարները տանում էին Հայաստանի, Լիբանանի եւ Ֆրանսիայի դրոշները:

Նույն օրը Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG