Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Նման որոշում ընդունելը Ֆրանսիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքն է»


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ` նշելով, որ նման որոշում ընդունելը «Ֆրանսիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքն է»:

«Նման որոշում է ընդունելը Ֆրանսիայի խորհրդարանի ինքնիշխան իրավունքն է եւ դա հասկանալի է», - ասել է Օսկանյանը: - «Մեզ համար անհասկանալին Թուրքիայի կառավարության կողմից հասարակության ծայրահեղ հակազդեցությունը հրահրումն է , հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան ինքն օրենք ունի, որով քրեական պատիժ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր ընդամենը օգտագործում են ցեղասպանություն բառը կամ համարձակվում են քննարկել այդ իրադարձությունները»:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի այսօրվա որոշումը «բնական շարունակությունն էր Ֆրանսիայի սկզբունքային եւ վճռական պաշտպանությանը մարդասիրական եւ պատմական իրավունքներին ու արժեքներին». - «Այս որոշումը նաեւ բնական արձագանք էր հայերի ցեղասպանության հարցում Թուրքիայի պետության կողմից ինտենսիվ, պաշտոնական, ագրեսիվ ժխտողականությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG