Մատչելիության հղումներ

Դատախազությունը կոչ է անում բանակից խուսափողներին ներկայանալ զինկոմիսարիատ


Հայաստանի Գլխավոր դատախազությունն այսօր կոչ է արել զինծառայությունից խուսափողներին կամովին ներկայանալ զինկոմիսարիատ` խոստանալով դադարեցնել նրանց քրեական հետապնդումը:

«Հայաստանի գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի եւ համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանքը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան դատախազական մարմիններին կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայել Հայաստանի զինված ուժերում»,֊ - ասված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Դիմում ենք նաեւ զինակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական եւ հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան ծառայությունը պատվով ավարտելուց հետո արժանապատիվ ապրել եւ արարել հայրենի հողի վրա»,֊ - հորդորում է գլխավոր դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG