Մատչելիության հղումներ

«Հայք» խումբը ձայնասկավառակ է թողարկել


5-րդ դասարանի աշակերտուհի Նանան դասերից բացակայելու հատուկ թույլտվություն էր վերցրել, որպեսզի ներկա լիներ այս իրադարձությանը: Ձայնասկավառակում ընդգրկված է 2 երգ՝ «Քամի» եւ «Մի պատմություն», ինչպես նաեւ դրանց «ռեմիքս» եւ կարաոկե տարբերակները:

Երկու տեսահոլովակների ռեժիսորը խմբի պրոդյուսեր Նարեկ Ադոնցն է: Խմբի անդամներն իրենց այցեքարտն են համարում առաջին՝ «Քամի» երգը:

Հարցին, թե ինչո՞ւ է խմբի անվանումը գրվում հապավման տեսքով, խմբի անդամներից Ֆելիքսը պատասխանեց, որ տողատակերում այդ անունը գեղեցիկ է նայվում: Իսկ առհասարակ խմբի անունը՝ «Հայք», պատահական չէ ընտրված: «Մենք միասին ենք որոշել ամենուր հնչեցնել Հայաստան բառը, դրա համար էլ ընտրել ենք «Հայք» անվանումը», - նշեց Ֆելիքսը:

Առաջին ձայնասկավառակը թողարկվել է 5000 օրինակով: Խումբը կարծում է, որ սա լավ մեկնարկ է: Իսկ ստացված հասույթով պետք է հոգան հաջորդ տեսահոլովակի ծախսերը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG