Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակը շնորհվեց Օրհան Փամուկին


Գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակը այսօր շնորհվել է թուրք գրող Օրհան Փամուկին:

Հայտարարելով մրցանակը թուրք գրողին շնորհելու մասին, Շվեդիայի ակադեմիան նշել է, որ «հայրենի քաղաքի (Ստամբուլի) մելամաղձոտ հոգու որոնումներում Փամուկը հայտնաբերել է մշակույթների բախման եւ ներթափանցման նոր խորհրդանիշեր»:

Գրականության բնագավառում Նոբելյանը մրցանակը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն (1,36 միլիոն դոլար):

Օրհան Փամուկը Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթից մեկի հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել էր ավելի քան մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ:

Օրհան Փամուկը հայտնի է «Ձյունը», «Սեւ գիրք», «Սպիտակ դղյակը», «Ստամբուլ. հուշերը եւ քաղաքը» գրքերով: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար հրատարակվել են աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG