Մատչելիության հղումներ

Աբխազիան Ռուսաստանին կխնդրի ճանաչել իր անկախությունը


Աբխազիան մտադիր է մոտ օրերս Ռուսաստանին դիմել իր անկախությունը ճանաչելու խնդրանքով:

«Աբխազիայի հասարակական կազմակերպությունները ուղերձ են հղել հանրապետության խորհրդարանին, որում օրենսդիր մարմնին առաջարկում են Աբխազիայի անկախությունը ճանաչելու խնդրանքով դիմել Ռուսաստանի Պետդումային»,- «Ինտերֆաքս» գործակալությանը այսօր ասել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը:

Նա հայտնել է, որ մոտ օրերս Աբխազիայի խորհրդարանը հանդես կգա համապատասխան դիմումով:

Բաղապշը հիշեցրել է նաեւ, որ «1999 թվականին Աբխազիայի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է հանրապետության անկախության օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG