Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Ռենզին միացել է Հայկական հարցերով հանձնախմբին


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին է միացել հանրապետական Ռիք Ռենզին:

Ռենզին Արիզոնայի նահանգը ներկայացնող երկրորդ կոնգրեսականն է, որն անդամակցում է Հայկական հարցերով հանձնախմբին: Նա նաեւ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների, հետաքննությունների եւ բնական պաշարների հանձնաժողովների անդամ է:

Ռենզին Հայկական հարցերով հանձնախմբին է միացել Ամերիկայի հայկական համագումարի հորդորով:

435 տեղանոց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար պահանջվում է 218 ձայն: Հայկական հարցերով հանձնախումբը Ռենզիի անդամակցելով ներկայումս ունի 164 անդամ:

Ռենզին իր ստորագրությունն է դրել Ներկայացուցիչների պալատի թիվ 3361 բանաձեւի տակ, որն արգելում է Հայաստանը շրջանցող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կառուցման ֆինանսավորումը ԱՄՆ-ի կողմից:

«Հարավկովկասյան ինտեգրացիայի եւ բաց երկաթուղիների մասին» գործառույթը, որը ներկայացրել են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը, արդեն ստորագրել են մոտ 100 կոնգրեսականներ:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG