Մատչելիության հղումներ

Հայաստանին սպառնում են գրեթե բոլոր տարերային աղետները


Այսօր մի շարք միջոցառումներ իրականացվեցին Երեւանի Չարենցի անվան դպրոցում: Երեխաները փորձեցին գործնականում կիրառել այն, ինչ սովորել էին ռազմագիտության դասերի ընթացքում:

Ինչպես նշում է Հայասատանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, հատկապես դպրոցներն ու երեխաներն ավելի անպաշտպան են տարերային աղետների ժամանակ: Վերջին օրինակներից է անցյալ տարի Պակիստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որի հետեւանքով ավելի քան 16 հազար երեխա մնաց դպրոցների փլատակների տակ:

Հայաստանի համար էլ տարերային աղետները լոկ խոսքեր չեն: Հայաստանին սպառնում են գրեթե բոլոր հնարավոր տարերային աղետները, բացի ծովային ծագում ունեցողներից: Այդ պատճառով, պնդում են մասնագետները, հասարակությունը պետք է պատրաստ լինի դիմակայել աղետներին, իսկ շենքերը պետք է համապատասխանեն անվտանգության չափանիշներին:

«Վերջին 15 տարիներին որոշակի առաջընթաց կա, սակայն ընդհանուր վիճակը գնահատում եմ անբավարար», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG