Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյան. «Ամենամեծ թերացումը համակարգչայնացման բնագավառում է»


Ըստ նախարարի, առաջին փուլում մրցույթ է հայտարարվել ավելի փոքր գումարների շրջանակներում, ինչի արդյունքում միջազգային հեղինակավոր ընկերությունները չեն մասնակցել մրցույթին եւ դպրոցներին համակարգիչներով ապահովելու մենաշնորհը վերապահվել է տեղական 5 ընկերությունների, որոնցից երկուսի թիկունքին կանգնած է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Արդյունքում բերվել եւ դպրոցներին առավելագույն գներով (700-800 դոլարով) վաճառվել են Արաբական էմիրություններում հավաքված համակարգիչներ: Տենդերի երկրորդ փուլը Համաշխարհային բանկը չեղյալ է հայտարարել, եւ ժամանակացույցը մի քանի տարով խախտվել է.

«Համաշխարհային բանկը միշտ պնդում էր՝ գումարը պետք է խոշորացվի: Որեւէ իրեն հարգող, թեկուզ տեղական կազմակերպություն այդ գնով այդպիսի կոմպյուտեր չի կարող բերի»,- նշեց նախարարը:- «Դա նշանակում է, որ բերում են Դուբայում հավաքած, մեջն արհեստական լցրած կոմպյուտերներ: նանք մարզերում նայենք, թե քանի՞սն են աշխատում առաջին փուլում բերվածներից»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG