Մատչելիության հղումներ

Վաղը լրանում է հանրահայտ ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 80-֊ամյակը:

Նիկիտա Սիմոնյանը մարզել է Երեւանի «Արարատ»֊-ը 1973, 1974 եւ 1983 թվականներին: 1973 թվականին «Արարատ»֊-ը Սիմոնյանի գլխավորությամբ դարձավ Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր:

Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Խորհրդային Միության ֆուտբոլի հավաքականում, իսկ հետագայում եղել է դրա գլխավոր մարզիչը: 2000 թվականին նա արժանացել է ՖԻՖԱ֊-ի շքանշանի:

Նիկիտա Սիմոնյանի հոբելյանի առիթով վաղը Մոսկվայում տեղի կունենան հանդիսություններ, որոնց կմասնակցեն նաեւ «Արարատ֊-73»-ի վետերանները, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

(Լուսանկարում` Նիկիտա Սիմոնյանը եւ «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG