Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել


Ֆրանսիան այսօր հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում այս շաբաթ ենթադրաբար իրականացված միջուկային փորձարկման ժամանակ պայթյունը այնքան թույլ էր, որ եթե դա իսկապես ատոմային ռումբ է եղել, ապա փորձարկումը ձախողվել է:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Միշել Ալյո-Մարին ենթադրություն է արել, որ պայթեցվել է մեծ քանակությամբ սովորական զինամթերք:

Միաժամանակ, Ճապոնիայում ԱՄՆ֊-ի դեսպան Թոմաս Շիֆերն այսօր կարծիք է հայտնել, որ աշխարհը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ երբեք չի իմանա՝ արդյո՞ք Հյուսիսային Կորեան միջուկային ռումբ է փորձարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG