Մատչելիության հղումներ

Թբիլիսիից Մոսկվա է թռչելու վերջին ինքնաթիռը


Այսօր Թբիլիսիից Մոսկվա է թռչելու վերջին՝ չորրորդ ինքնաթիռը, որը Վրաստանից դուրս է բերելու Ռուսաստանի քաղաքացիներին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, ինքնաքիռը Մոսկվա կհասցնի Ռուսաստանի 150 քաղաքացիների, որոնք Վրաստանում էին գտնվում անձնական եւ ծառայողական գործերով եւ չեն կարողացել հայրենիք վերադառնալ երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության դադարեցման պատճառով:

Մինչեւ այժմ երեք ինքնաթիռներով Վրաստանից դուրս էր բերվել Ռուսաստանի մոտ 320 քաղաքացի:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այլեւս ինքնաթիռներ չի ուղարկելու Վրաստան՝ Ռուսաստանի քաղաքացիներին դուրս բերելու համար: Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ ցանկացողները կարող են Վրաստանից Ռուսաստան տեղափոխվել Երեւանով, Բաքվով կամ Կիեւով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG