Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Ամենից շատ տուժում են Ռուսաստանում ապրող վրացիները»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վրաց-֊ռուսական հարաբերությունների կտրուկ վատթարացումից «ամենից շատ տուժում են Ռուսաստանում բնակվող վրացիները»:

«Նրանցից շատերը Ռուսաստանի քաղաքացիներ են, եւ այժմ նրանք էթնիկ խտրականության են ենթարկվում»,֊ - պնդել է Սահակաշվիլին La Stampa իտալական թերթին տված հարցազրույցում:

Նույնիսկ գրող Բորիս Ակունինը՝ Գեորգի Չխարտիշվիլին, որը «որեւէ ընդհանուր բան չունի Վրաստանի հետ, բացի վրացական ազգանունից, ստորացուցիչ վերաբերմունքի է արժանանում հարկային ծառայությունների կողմից», - փաստել է Վրաստանի նախագահը:

Այսօր Վրաստանի խորհրդարանը խստորեն քննադատել է Ռուսաստանի իշխանություններին: Միաձայն ընդունված հայտարարության մեջ ասված է. - «Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցները ուղղված են Վրաստանի ողջ ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական խմբավորման դեմ»:

Վրաստանի խորհրդարանը հավաստիացրել է, որ Վրաստանը «երբեք նույնանման միջոցների չի կիրառի Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը, այսօր եւս 119 Վրաստանի քաղաքացի, որոնք խախտել են ներգաղթի կանոնները, վտարվել եւ ինքնաթիռով Ռուսաստանից տեղափոխվել են Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG