Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Յաշար Ալիեւը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Յաշար Ալիեւին ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, մինչ նոր նշանակումը Յաշար Ալիեւը պաշտոնավարում էր որպես ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ եւ Կուբայում Ադրբեջանի դեսպան:

ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հաֆիզ Փաշաեւը նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG