Մատչելիության հղումներ

Օլի Ռեն. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքը շատ լուրջ հետեւանքներ կունենա Եվրամիություն֊-Թուրքիա հարաբերությունների համար»


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ նախատեսող օրենքի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանում շատ լուրջ հետեւանքներ կունենա Եվրամիություն֊-Թուրքիա հարաբերությունների համար:

«Նման օրենքը բացասական հետեւանքներ կունենա, որովհետեւ դրանով մենք հասկացնում ենք Թուրքիային, որ քննարկելու բան չկա: Ահա վերջնական ճշմարտությունը, եւ եթե դու հերքում ես այն, դու ճաղերի հետեւում ես հայտնվում Եվրամիության անդամ երկրում»:

Երեկ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, որին համարում են նախագահության հավանական թեկնածու, օրենքի ընդունումից խուսափելու երեք պայման էր առաջարկել՝ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծում, հայ֊-թուրքական սահմանի բացում եւ Թուրքիայի կողմից Քրեական օրենսգրքի 301 հոդվածի վերանայում:

Միաժամանակ, Թուրքիան երեկ դիմել էր Եվրամիությանը, հորդորելով համոզել ֆրանսիացի օրենսդիրներին հրաժարվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքի ընդունումից:

Օրինագիծը քննարկվելու է հոկտեմբերի 12֊-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG