Մատչելիության հղումներ

Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ պահպանեց չեմպիոնական գոտին


Մենամարտի 6-րդ ռաունդում «տեխնիկական պատճառներով» Դոները չկարողացավ շարունակել մենամարտը, պատճառաբանելով, թե Դարչինյանի գլխով հարվածից հետո կոտրել է ծնոտը: Այդ պահին Վախթանգը միավորների մեծ առավելություն է ունեցել, եւ հենց նրան է շնորհվել հաղթանակը:

Դարչինյանը Fightnews կայքէջին հայտնել է, որ պատրաստվում է այսօր դիմել Նեւադա նահանգի մարզական հանձնաժողով՝ վիճարկելու նման որոշումը:

«Վստահ եմ, որ հակառակորդս վնասվածք է ստացել իմ բռունցքների հարվածներից: Ես նրան գլխով չեմ հարվածել, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ինձ հաղթանակ շնորհվել տեխնիկական պատճառներով եւ պարզապես տեխնիկական նոքաութ չի գրանցվել»,- հայտարարել է Վախթանգը:

«Կատաղի ցուլ» մականունով հայ մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ եւ տոնել նույնքան հաղթանակ:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG