Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց առաջին միավորը


Հայաստան - Ֆինլանդիա խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով: Այս խաղում մեր հավաքականը Եվրո֊-2008-ի որակավորման փուլում առաջին միավորը ձեռք բերեց շոտլանդացի մարզչի գլխավորությամբ:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում շրջանցեց Ադրբեջանի հավաքականին եւ այժմ խմբում նախավերջինն է: Ընդ որում, Ադրբեջանից մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հադսոնը տպավորված է Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղով: Կարծում է, որ մեր տղաները ցանկացած թիմի կարող են լուրջ դիմադրություն ցույց տալ: «Կարծում եմ, արեցինք անհրաժեշտ ամեն ինչ՝ հաղթելու համար: Իմ սաներից ավելին չեմ կարող պահանջել: Ունեինք գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն, սակայն ուզում եմ փաստել, որ Հայաստանի հավաքականը արժանի էր Բելգիայի եւ Ֆինլանդիայի հետ խաղերում առնվազն մեկ միավոր վաստակելուն: Ցավում եմ, որ այդ միավորը մեզ հետ խաղում վաստակեցին», - հայտարարեց Ռոյ Հադսոնը:

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բելգրադ եւ ընդամենը 2 օրից Եվրո-֊2008-ի որակավորման փուլի հերթական հանդիպումը կանցկացնի Սերբիայի հավաքականի հետ: Գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի խոսքերով, այսօր դժվար է ասել, թե արդյոք մեր հավաքականի հիմնական կազմում փոփոխություններ կլինեն: Մարզիչը հուսով է, որ հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել խաղին եւ զերծ կմնան վնասվածքներից, քանի որ խաղացողների ընտրության հարցում տարբերակները այդքան էլ շատ չեն:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG