Մատչելիության հղումներ

Ջանի Բուքիքիո. «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները հարգեն օրենքները»


Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոն պնդում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի խորհրդարանը պետք է ընդունի ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Բուքիքիոն նաեւ շեշտեց, որ «անհրաժեշտ է, որպեսզի հաշվի առնվեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»:

Միաժամանակ, Ջանի Բուքիքիոն ասաց, որ «առաջին հերթին անհրաժեշտ է, եւ ես պնդում եմ, որ Հայաստանի իշխանությունները եւ ընտրական մարմինների պաշտոնյաները հարգեն օրենքները»:

Անգամ լավագույն օրենքի դեպքում, ընդգծեց նա, «եթե չկա օրենքը կատարելու եւ հարգելու՝ իշխանությունների կամքը, եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ չեն լինի»:

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը Երեւանում մասնակցում է «Սահմանադրական դատարանների դերը ժողովրդավարական ընտրությունների ապահովման գործում» խորագրով սեմինարին:



Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG