Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Նախընտրական ցուցակում կուսակցության նախագահի անունը պետք է լինի առաջինը»


«Քննարկումներ չեն եղել, բայց, բնականաբար, եթե կուսակցության նախագահի անունն ընդգրկվում է ցուցակում, պետք է լինի առաջին համարը», - այսպես պատասխանեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տեղում Անդրանիկ Մարգարյա՞նը կլինի, թե՞ Սերժ Սարգսյանը:

«Սերժ Սարգսյանը խորհրդի նախագահ է, կարծում եմ, պետք է լինի երկրորդ համարը, եթե, իհարկե, ցուցակի խնդիրներ քննարկվեն: Երրորդը կարող է ցանկացածը լինել. ես, օրինակ, նկատի կունենայի Տիգրան Թորոսյանին», - ասաց Գալուստ Սահակյանը:

Հայաստանի Ազգային ժողովի 2003 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երեք տեղերի պատկերը նույնպես այդպիսին էր:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ խորհրդի նախագահը եւ կուսակցության նախագահի առաջին տեղակալը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ կուսակցության փոխնախագահը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG