Մատչելիության հղումներ

Վրաստանի ընտրողների կեսից պակասն են մասնակցել տեղական ընտրություններին


Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, երեկ երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 46,7 տոկոսը:

Հանձնաժողովի նախագահ Գուրամ Չալաղաշվիլին այսօր հրապարակել է Թբիլիսիում ձայների հաշվարկման նոր տվյալները, ըստ որոնց, ընտրություններում շարունակում է վստահորեն հաղթել «Ազգային շարժում» կառավարամետ կուսակցությունը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չալաղաշվիլին նաեւ ասել է, որ Վրաստանի ամբողջ տարածքում քվեարկության արդյունքները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին:

Ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ-ի դիտորդները այսօր կայացած ասուլիսում հայտարարել են, որ մի շարք խախտումներ են արձանագրել, որոնց մասին կհաղորդվի հատուկ զեկույցում:

«Մեր դիտորդները արձանագրել են, մասնավորապես, որ ընտողների ցուցակները որոշ տեղամասերում թերի էին, ինչպես նաեւ՝ որ ընտրարշավի ընթացքում կառավարող կուսակցությունը առանձին դեպքերում օգտագործել է պետական ռեսուրսը», - ասել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հերթ Արենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG