Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվանից Ռուսաստանը Վրաստանին գազը կվաճառի 170֊-250 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին GHN գործակալությանը հայտնել է Energy Invest ընկերության տնօրեն Գենո Մալազոնիան:

Նրա վկայությամբ՝ պաշտոնական ծանուցումն այդ մասին Վրաստանը կստանա դեկտեմբերին, սակայն մասնավոր խոսակցություններում նշվում են այդ թվերը:

Այժմ «Գազպրոմ»-֊ը գազը Վրաստանին վաճառում է 110 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց:

Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը նույնպես կանխատեսել էր, որ Ռուսաստանը գազը Վրաստանին, Մոլդովային, Ադրբեջանին եւ Բալթյան երկրներին կվաճառի 200 դոլարով:

«ՀայՌուսգազարդ» ընկերության հասարակության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կնքված պայմանագրի համաձայն «Գազպրոմ»֊-ը մինչեւ 2009 թվականի հունվարը գազը Հայաստանին վաճառելու է 110 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Նրա վկայությամբ՝ այժմ գազի գինը բարձրացնելու մասին խոսակցություններ չկան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG