Մատչելիության հղումներ

5 հազար դոլար՝ հանրապետության նախագահից


Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտը ջութակ սկսել է նվագել 7 տարեկանից, 10 տարեկանում կայացել է նրա դեբյուտը բեմում: 12 տարեկանում իր ջութակով հանդես է եկել «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Մարտին Յավրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, դրանց թվում՝ Իֆրահ Նիմանի, Կլոստեր Շյոնթալի, Լյուդվիգ Շպոռի եւ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների:

«Այսօր երիտասարդ պրոֆեսիոնալ հայ երաժիշտների 99 տոկոսը սովորում, ապրում եւ ստեղծագործում է արտասահմանում: Սա ոչ միայն մեր մասնագիտությունն է, այլեւ մեր աշխատանքը, որը չափազանց ցածր է վարձատրվում: Սա շատ լուրջ խնդիր է», - ցավով փաստում է Մարտին Յավրյանը:

Երիտասարդ ջութակահարն այժմ կատարելության դասընթացներ է վերցնում Գերմանիայում: Նախագահից ստացած մրցանակը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, օգտագործել է ուսման եւ առօրյա կենցաղային ծախսերի համար:

«Այդ գումարը նոր ջութակ գնելու համար շատ քիչ էր, իմ չափանիշներին համապատասխանող գործիքները սկսվում են 100 հազար եվրոյից», - ասում է երիտասարդ ջութակահարը:

Ու եթե այսօր հայ երիտասարդների մեծ մասը գումար է հավաքում կամ ապառիկ ձեւակերպում՝ բջջային հեռախոս գնելու համար, Մարտինը նույնն անում է՝ նոր ջութակ գնելու համար:

Հոկտեմբերի 9-ին Մարտին Յավրյանի ջութակի հնչյունները կլցնեն
Գերմանիայի Էմենդինգեն քաղաքի համերգասրահը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG