Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիա ժամանած թուրք պատգամավորները սպառնում են Թուրքիայից արտաքսել բոլոր հայաստանցիներին


Թուրքիայի խորհրդարանի անդամները, ովքեր ժամանել են Ֆրանսիա, սպառնացել են Թուրքիայից արտաքսել ապօրինաբար ներգաղթած բոլոր հայաստանցիներին, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ սահմանող օրենքը:

«Այսօր Թուրքիայում ապօրինաբար բնակվում եւ աշխատում է մոտ 70 հազար հայաստանցի: Նրանք բոլորը կարտաքսվեն, եթե օրինագիծը ընդունվի»,֊ - Փարիզում լրագրողներին ասել է պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը, որը ներկայացնում է գլխավոր ընդդիմադիր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը:

Օրինագիծը, որով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, Ֆրանսիայի խորհրդարանում կքննարկվի հոկտեմբերի 12-֊ին: Մայիսին, երբ ընդդիմադիր սոցիալիստները ներկայացրեցին օրինագիծը, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Փարիզից, հիշեցնում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG