Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանի պատրաստակամությունից»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ կարծիք հայտնեց, թե ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման արդյունավետությունը կախված կլինի Մինսկի խմբի համանախագահների նոր ձեւակերպումներից եւ փաստաթղթի շուրջ բանակցելու Ադրբեջանի պատրաստակամությունից:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան Էլմար Մամեդյարովի հետ ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք հանդիպումից, Վարդան Օսկանյանը պատասխանեց.֊ - «Արդյունքը կախված կլինի, նախ, թե ինչպիսի նոր ձեւակերպումներ կլինեն համանախագահների կողմից, եւ երկրորդը, թե որքանով Ադրբեջանը պատրաստ կլինի այդ փաստաթղթի շուրջ լուրջ բանակցությունները շարունակելուն»:

«Չեմ կարծում, որ փաստաթղթում լուրջ փոփոխություններ կլինեն», ֊եզրափակեց արտգործնախարարը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG