Մատչելիության հղումներ

Նորվեգական մրցանակ՝ Հրանտ Դինքին


Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքն արժանացել է նորվեգական Բյորնսոն մրցանակին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը արծարծելու համար:

DPA գործակալության վկայությամբ՝ Դինքը հաճախ է գրել այս հարցի շուրջ, որը վիճահարույց է համարվում Թուրքիայում: Ամռանը Թուրքիայի վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով հայազգի լրագրողը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Ինչպես հաղորդում է NTB նորվեգական գործակալությունը, մրցանակը՝ 15200 դոլար, Հրանտ Դինքին կհանձնվի նոյեմբերի 24-֊ին Մոլդե առափնյա քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG