Մատչելիության հղումներ

Տրայան Բասեսկու. «Սեւծովյան տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են»


Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն այսօր Երեւանում հայտարարեց, որ Սեւծովյան տարածաշրջանում իր երկրի հարաբերությունները Հայաստանի հետ առաջնահերթություն են:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելուց հետո Տրայան Բասեսկուն խոստացավ աջակցել Հայաստանին՝ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու գործում:

Հաջորդ տարվա հունվարին Ռումինիան դառնալու է Եվրամիության անդամ:

Բասեսկուն հավաստիացրեց, որ հայաստանյան շուկան հետաքրքրում է ռումինացի գործարարներին:

Ռոբերտ Քոչարյանը փաստեց, որ «Ռումինիայի աշխարհագրական դիրքը եւ սեւծովյան նավահանգիստների հնարավորությունները հուշում են, որ Ռումինիան եվրոպական երկրների հետ առեւտրի համար հետաքրքիր ճանապարհ է»:

Երեւանում երկու երկրների միջեւ 5 համաձայնագիր է ստորագրվել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG